ՀԵԱԽ-ը` Սևծովյան հասարակական կազմակերպությունների համաժողովում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ Սևծովյան հասարակական կազմակերպությունների համաժողովը, որին մասնակցում էին տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Թուրքիայից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից և Հունաստանից: Համաժողովին Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը (ՀԵԱԽ) ներկայացնում էր Աննա Մկրտչյանը:

Ծրագրի նպատակն էր վեր հանել Սևծովյան տարածաշրջանում գործող քաղաքացիական հասարակության արդի խնդիրներն ու զարգացման խոչընդոտները և փորձել համատեղ ուժերով լուծում տալ դրանց:

Երկօրյա ծրագրի ընթացքում քննարկումներ եղան մի շարք միջազգային և տարածաշրջանային ընթացիկ հարցերի, ինչպես նաև համագործակցության հնարավոր ոլորտների և ուղիների շուրջ:

Քննարկումներն ուղեկցվեցին հետևյալ թեմատիկ խմբերում անցկացված աշխատանքներով ` «Երեխաների պաշտպանությունը», «Սևծովյան երիտասարդության համագործակցությունը», «Նոր մոտեցում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացմանը», «Գիտելիքահեն ցանցերի զարգացումը»:

Հաջորդիվ ներկայացվեցին համագործակցության կոնկրետ ոլորտներում առկա մարտահրավերները, առաջարկվեցին համատեղ ծրագրեր` իրականացման համապատասխան լուծումներով:

Ծրագիրն ավարտվեց լիագումար նիստով, որի ժամանակ ամփոփվեցին աշխատնքային խմբերում անցկացված քննարկումների արդյունքները, որոշվեցին համագործակցության հիմնական ոլորտները և մշակվեց ռազմավարական քաղաքականություն տարածաշրջանում հետագա սերտ և արդյունավետ համագոծակցության համար:

Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ




Լրահոս