«Շատ աշխատողին շալե շապիկ». միակ նախարարությունը, որ վարկ չունի. «Իրատես de facto»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես de facto» թերթը գրում է. «Հայաստանում մոդայիկ դարձած օտարերկրյա վարկերից կարողացել է զերծ մնալ միայն մեկ նախարարություն։ Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ գրեթե սենսացիոն տեղեկություն ճշտեցինք։ Այս պահի դրությամբ, պարզվում է միայն բնապահպանության նախարարությունն է, որ օտարերկրյա վարկերով չի աշխատում: Այլ խոսքով, բնապահպանները միակն են, որոնք ֆինանսական բեռ չեն բարդել ժողովրդի ուսերին: Բայց,  ինչպես ասում են՝ «շատ աշխատողին շալե շապիկ»։

2016-ի պետբյուջեի նախագծով բնապահպանության նախարարության հատկացումները նվազել են՝ կազմելով 2 մլրդ 924 մլն դրամ։ Փաստորեն, Հայաստանի բնությունը պահպանվելու է բարի խոսքով և մերկ ձեռքերով, մինչդեռ բոլորս էլ այս կառույցից պահանջում ենք առավել մեծ ուշադրություն դարձնել բնության պահպանմանը և զարգացմանը։ Սակայն լինենք իրատես, առանց լուրջ գումարների նման պահանջ ներկայացնելն ուղղակի անիմաստ է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս