Թայլանդում մահացել է աշխարհի ամենաբարձրահասակ մարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ պաշտոնապես աշխարհի ամենաբարձրահասակ մարդը համարվող Թայլանդի բնակիչ Պորնչայ Սաոսրին մահացել է 26 տարեկան հասակում. փոխանցում է Bangkok Post-ը:

Ինչպես գրում է պարբերականը, Սաոսրին, ում հասակը 269 սմ էր, մի շարք հիվանդություններ ուներ՝ կապված իր անսովոր կառուցվածքի հետ: Մահվան հստակ պատճառը չի նշվում: Նա երկար ժամանակ չէր կարողանում տեղաշարժվել:

Տեղի բնակիչները բուժման համար գումար էին փոխանցում Սաոսրիի մորը: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո թայլանդցին մահացել է:

Աշխարհի ամենաբարձրահասակ մարդ է պաշտոնապես ճանաչվել թուրք Սուլթան Քեսենը, ում հասակը 251 սմ է: 2014թ. նա հանդիպել էր աշխարհի ամենացածրահասակ մարդու՝ նեպալցի Չանդր Դանգիի հետ, ում հասակը 54,6 սմ է:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս