Մարցի բնակիչները դեմ են նույն գետի վրա երրորդ ՀԷԿ-ի կառուցմանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 7-ին մտահոգ քաղաքացիների մի խումբ այցելել էր Լոռու մարզի Մարց գյուղ` արձագանքելով գյուղացիների ահազանգին: 2013 թվականի մարտի 12-ին տեղի էին ունեցել հանրային լսումներ ,Մարցագետ 1ե ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ, որի ժամանակ գյուղացիները դեմ են արտահայտվել երրորդ ՓՀԷԿ-ի կառուցմանը:
Գյուղում մի քանի ակտվիստների հաջողվեց կազմակերպել ստորագրահավաք: Հէկ-ի կառուցմանը դեմ ստորագրեց մոտավորապես 350 չափահասներից 270-ից ավել բնակիչ:
Նույն գետի վրա արդեն կա կառուցված երկու ՓՀԷԿ, որի կործանարար հետևանքներն ակնառու են: Այցի ժամանակ նաև ուսումնասիրեցինք մյուս երկու հէկ-երը, այն գյուղացիները, ովքեր աշխատում են այնտեղ, նույնպես դեմ են և պատրաստ են հրաժարվել իրենց աշխատանքից` գյուղի գետը փրկելու համար:
Նոր կառուցվող ՓՀԷԿ-ի սեփականատերը Լիպարիտ Սիմոնյանն է, ով նաև ,Լեռ և Ջուրե ՍՊԸ-ի տնօրեն և հիմնադիրն է: Այս ընկերությունը շահագործում է արդեն երեք հէկ, որոնք ունեն բազմաթիվ ծրագրային և իրավական խախտումներ, և արդեն կործանարար հետևանքներ գետերի վրա:
Բացի բնապահպանական խնդիրներից, որոնք թույլ չեն տալիս գետի վրա կառուցել թվով երրորդ հէկ-ը, այն նաև հանգստյան գոտի է գյուղացիների համար:
Հատկանշական է նաև այն փաստը, որ հէկ են ցանկանում կառուցել Թումանյանի ծննդավայրում: “Այստեղ մեծ բանաստեղծը ցանկացել է գրողների համար հանգստյան տուն կառուցել, քանի որ կան կատարյալ պայմաններ ստեղծագործելու համար”,- նշում է Համահայակական Բնապահպանական Ճակատի անդամ Հասմիկ Էվոյանը:
Ըստ “Էկոնյուզ”-ի




Լրահոս