ԱՄՆ-ն 18 ավիահարված է հասցրել իսլամիստների դիրքերի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն և կոալիցիայի նրա դաշնակիցները 18 ավիահարված են հասցրել Իրաքում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ, փոխանցում է Reuters-ը:

Ավիահարվածները հասցվել են իրաքյան 5 քաղաքներում: 7 ավիահարված է հասցվել Ռամադիի արվարձանում, որտեղ ոչնչացվել են ահաբեկիչների տակտիկական միավորումներն ու 4 շենք:

Ինչպես նաև Սինջարի մարզում 5 ավիահարված է հասցվել տակտիկական միավորումների և զինյալների դիրքերի ուղղությամբ:

Ավելի վաղ իսլամիստները տեսանյութ էին հրապարակել, որում սպառնում են 60 երկրների, որոնք ներառված են ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիայում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս