Վարդան Վարդանյանի ու Աբրահամ Մանուկյանի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ փոխնախագահ Վարդան Վարդանյանն ու Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանի հարաբերությունները վերջին շրջանում այնքան էլ հարթ չեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ա. Մանուկյանն իր սողուն կարողություններով այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ Վարդանյանը չկարողանա կուսակցությունում որեւէ դերակատարություն ունենալ:

Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Վարդան Վարդանյանի հետ, որը հավաստիացրեց, թե նման խնդիր գոյություն չունի: «Ձեր տեղեկությունները սխալ են, նման խնդիր չկա: Հենց հիմա ես ու պարոն Մանուկյանը կուսակցության նախագահի հետ գտնվում ենք Իջեւան քաղաքում, մեր կուսակցական գործերով: Չկա նման բան եւ չի էլ կարող նման բան լինել: Մենք նորմալ հարաբերություններ ունենք, ե՛ւ կուսակցական, ե՛ւ ընկերական հարաբերություններ են»,- ասաց Վարդանյանը:




Լրահոս