Ժողովուրդ. Տիգրան Սարգսյանը բոլորին հակառակ կաշխատի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ն իր այսօրվա առաջնորդողում գրել է. 
“Թեև Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակների ճնշող մեծամասնությունը դեմ էր, որ Տիգրան Սարգսյանը վարչապետ աշխատի, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը որոշեց այս հարցում էլ հակառակվել մեծամասնության կարծիքին, և երեկ Տ. Սարգսյանը վերանշանակվեց: Եվ որպեսզի հասկանալի լինի, թե ինչու են մարդիկ դեմ Տ. Սարգսյանի պաշտոնավարմանը, բացատրենք փաստերով. նրա պաշտոնավարման ընթացքում շեշտակի աճեցին միայն աղքատությունն ու արտագաղթը: Իհարկե, պաշտոնապես բացատրվեց, թե տնտեսական ճգնաժամ էր: Սակայն ճգնաժամի պայմաններում Տ. Սարգսյանի անձնական միջոցները շեշտակի աճեցին. 2008թ. նա անձնական հաշիվներում ունեցել է 17 միլիոն 247 հազար դրամ և 22 հազար դոլար, իսկ արդեն 2012թ.` 35 միլիոն դրամ և 870 հազար դոլար: Եթե երկրում ճգնաժամ է, աղքատությունն աճում է ավելի քան տասը տոկոսով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն նվազում է 14 տոկոսով, բյուջեի եկամուտները նվազում են 7.8 տոկոսով նվազագույն աշխատավարձը դոլարային արտահայտությամբ նվազում է 3.8 տոկոսով, ինչպես են վարչապետի անձնական եկամուտներն աճում: Նկատենք, որ նրա դրամային եկամուտները աճել են 50 տոկոսից ավելի, իսկ դոլարային եկամուտները` 39 անգամ: Սինչդեռ Հայաստանի տնտեսությունը, նույն Սարգսյանի պաշտոնական տվյալներով 2012-ին աճել է ընդամենը 7.2 տոկոսով”: 
Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս