ՎՆԱՍՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՏՈՒՑՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. նոյեմբերի 12-ին ուժգին քամին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, ինչպես նաեւ սահմանամերձ Կողբ, Ոսկեվան գյուղերում բավական ավերածություններ արեց. վնասվեցին բնակելի շենքերի, առանձնատների տանիքների ծածկերը, պատուհանները, տապալվեցին ծառեր: Փոթորիկը Ոսկեվան գյուղի կենտրոնում գտնվող գերեզմանատանը գետին է տապալել Ռուսաստանում ավտովթարից մահացած երիտասարդի գերեզմանաքարը: Վերոհիշյալ բնակավայրերի բնակիչներն իրենց ունեցած սուղ միջոցներով մի կերպ նորոգել են տների տանիքները: Դա հրատապ անհրաժեշտություն էր, քանի որ ամեն պահի կարող են սկսվել աշնանային անձրեւները: Համայնքապետարանները նշված բնակավայրերում առանձնատներին, շինություններին պատճառված վնասները հաշվարկել են, դրանց վերաբերյալ տվյալները ներկայացրել են Տավուշի մարզպետարան: Սակայն մինչ օրս Կառավարությունը տարերքից տուժած բնակիչներին դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ որոշում չի ընդունել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՊԱՊՈՅԱՆԻՑ ԽԱԲՎԱԾՆԵՐԻ ՇՂԹԱՆ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ
Քաղաքացի Լիպարիտ Մանուկյանը բաց նամակով դիմում է Սերժ Սարգսյանին` խնդրելով միջամտել իր նկատմամբ իրականացված անօրինականության հետեւանքների վերացման հարցում:

«Ձեզ ճանաչել եմ Ձեր ուսանողական տարիներից, երբ Դուք բնակվում էիք Վերին Շենգավիթի 10-րդ փողոցում գտնվող Ս. Միտոյանի սեփական տանը, Ձեր եղբոր՝ Լեւոնի եւ մեծ մայրիկի հետ: Այնուհետեւ ծանոթ եմ եղել Ձեր գործունեությանը, որպես քաղաքական գործիչ՝ պաշտպանության նախարարից մինչեւ այժմ՝ որպես ՀՀ նախագահ: Հիմա դիմում եմ Ձեզ՝ խնդրելով իմ մոտ առաջացած խնդիրը լուծել:
2007թ-ից մինչեւ այժմ այն միտումնավոր չի լուծվում իշխանական կառույցների կողմից, մասնավորապես ՀՀ արդարադատության նախարարությանը պատկանող ԴԱՀԿ-ի, քաղաքապետարանի, պարոն վարչապետի, իր գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանի կողմից: Խնդրի կարճ նկարագրությունը հետեւյալում է. 2007թ. հունիսի 26-ին նոտարական գրասենյակում «ԳԱՊ» բնակշինի իրավաբանի հետ կնքեցինք, եւ ՍՊԸ-ի դրամարկղ մուծեցի 134.160 դոլար գումար: 2008թ. օգոստոսի 1-ին պարտավորությունը չկատարելու հետեւանքով մինչեւ 2009թ. նոյեմբեր ՍՊԸ-ն, շարունակաբար խաբելով, չվերադարձրեց գումարս, ուստի դիմեցի դատարան:
18.06.2010թ. 2771/02/09 վճիռ կայացվեց բռնագանձում կատարել ՍՊ ընկերությանը պատկանող Արամի փողոց 72-80 հասցեի 16 հարկանի շենքի վրա ԴԱՀԿ-ի կողմից:
Այնուհետեւ ՀՀ վարչական դատարանի կողմից 16.10.2012թ. տրված թիվ ՎԴ 4586/05/10 կատարողական թերթի համաձայն՝ պետք է ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությանը պարտավորեցներ թիվ 2771/02/09 քաղաքացիական գործի շրջանակներում օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա կատարողական թերթի գործողությունների ընթացքում բռնագանձում տարածել ք. Երեւան Արամի 72-80 հասցեում առկա «ԳԱՊ» բնակշին ՍՊ ընկերությանը պատկանող անշարժ գույքի վրա: 15.02.2012թ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայություն դիմում ներկայացվեց վարչական դատարանի կատարողական թերթերը պարզաբանելու պահանջով, որը, սակայն, մերժվեց:
Այնուհետեւ, 28 հունիսի 2012թ. ԴԱՀԿ-ն դիմել է վերաքննիչ վարչական դատարան, սակայն վերաքննիչ դատարանը մերժել է ԴԱՀԿ-ի բողոքարկումը եւ թողել ուժի մեջ դատարանների վճիռները: 20 հոկտեմբեի 2011թ. հրավիրեցին ՀՀ ֆինանսների նախարարություն, Հայկ Դավթյանը առաջարկեց հաշտության համաձայնություն կնքել Գագիկ Պապոյանի հետ, հրաժարվեցի՝ կասկածելով, որ դա պարունակում է հետին մտքեր՝ անօրինականությունը կոծկելու համար:
Հ. Պ. Հարությունյանի որոշումից ինձ պարզ դարձավ, որ Հայկ Դավթյանը շուրջ վեց ամիս առաջ՝ 20 մայիսի 2011թ., նոտարով կնքված, իմ գումարով կառուցված բնակարանը հաշտության համաձայնության անվան տակ Գագիկ Պապոյանի եւ Գոհար Կոստանյանի միջեւ պարտավորություն է կնքել՝ բնակարանը նրան հանձնելու, որի հիման վրա նա 2011թ. մայիսի 27-ին դատարանի վճիռ է ձեռք բերել:
Խնդրում եմ Ձեր արդար միջամտությունը ցուցաբերել՝ անօրինականությունը վերականգնելու՝ իմ գումարը վերադարձնելու համար: Նշեմ, որ 2-րդ կարգի հաշմանդամ եմ. 2007 թվականի սեպտեմբերի 22-ից գլխուղեղի արյան զեղում եմ ստացել եւ չեմ կարողացել լիարժեք բուժվել»:
Երեւանի քաղաքի 0037,
Արամ Չոլագյան N 26 տան բնակիչ
Լիպարիտ Մանուկյանից




Լրահոս