ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Սարգսյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ: «Տրամադրված եմ շարունակել Ձեզ հետ ակտիվ աշխատել հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ համալիրի զարգացման համար: Համոզված եմ, որ երկկողմ համագործակցության հետագա ամրապնդումն առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար եւ այլ ոլորտներում ամբողջությամբ համապատասխանում է Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների արմատական շահերին»,-ասված է հաղորդագրության մեջ: Ուշագրավն այն է, որ թեեւ Տ. Սարգսյանը վարչապետի պաշտոնում վերանշանակվել է ապրիլի 19-ին, սակայն ՌԴ վարչապետն իր պաշտոնակցին շնորհավորում է նշանակումից 11 օր հետո միայն: Թե ինչն է պատճառը, կարելի է միայն ենթադրել: Կա՛մ Տ. Սարգսյանի վերանշանակման մասին ՌԴ-ում նոր են իմացել, կա՛մ այնքան էլ չեն կարեւորել նրան եւ պարզապես ձեւականությունից դրդված՝ որոշել են կարճ հաղորդագրություն ուղարկել: Բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք:
ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԵՐԲԵՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ