«Ո՞նց կարող է Գյումրին կրիմինալ քաղաք լինի: Գյումրին՝ ամենահայրաքաղաքը, հումորի երկիրը, երբեք հանցագործ քաղաք չի եղել, ու մի քանի հանցագործների պատճառով մի ամբողջ քաղաք պետք չէ համարել հանցագործ»:
Ո՞նց կարող է Գյումրին կրիմինալ քաղաք լինել. շատ պարզ, ու զարմանալու կամ զարմացողի դեր խաղալու կարիք այստեղ բնավ չկա, ամեն ինչ չափից ավելի պարզ է: Գյումրին, իհարկե, մեր հայրաքաղաքն է, հումորի երկիրը, մեր ամենասիրելի քաղաքներից մեկը, սակայն կրիմինալ համբավը Գյումրուն դժվար չէ վերագրել՝ ի դեմս այնտեղ բույն դրած ՀՀԿ-ԲՀԿ-ական կրիմինալ ու կիսակրիմինալ տարրերի: Միայն Աշոտ Աղաբաբյանի կուսակից, աստվածավախ Վարդան Ղուկասյանի կերպարը հերիք է, որ Գյումրին ասոցացնեն կրիմինալի հետ, էլ չենք խոսում մյուսների, այդ թվում` օլիգարխատիպ տարրերի առկայության մասին: