Ինչպես հայտնում է Корреспондент-ը` Լատվիայում գրանցվել է երկրի պատմության մեջ ամենամեծ շահումը վիճակախաղով: 2015-ի դեկտեմբերի վերջին Լատվիայի բնակիչը մասնակցել է Keno վիճակախաղին և ճիշտ գուշակելով 10 թվերը` 600 000 եվրո գումար է շահել:
Վիճակախաղում շահողի անունը չի հաղորդվում: Նա տոմսը գնել է 23 եվրոյով համացանցի միջոցով: