
Թուրքիայի 19-ամյա քաղաքացին ձերբակալվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով:
Թուրքական Demokrathaber.net-ը հայտնում է, որ Անթալիայում բնակվող թուրք երիտասարդը մեղադրվում է Facebook-ի իր էջում արած հրապարակումներում նախագահին վիրավորելու մեջ: Նա տարվել է Անթալիայի անվտանգության վարչություն և հարցաքննվել: