«Զինված հանցախմբի»՝ ստորագրությամբ ազատ արձակված անդամը կշարունակի՞ ակտիվիստի գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հունվարի 25-ին «զինված հանցախմբի անդամ» Նելի Մինասյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի որոշմամբ, ստորագրությամբ ազատ է արձակվել: Քաղաքացիական ակտիվիստը սոցցանցի իր էջում գրառում էր կատարել, որով ասում է. «Բարև իմ բոլոր ընկերներին, հարազատներին ու քույրերին: Շնորհակալ եմ բոլորիցդ….»: Նելի Մինասյանը tert.am-ի հետ զրույցում հակիրճ հայտնել է, որ առայժմ միայն ցանկանում է վայելել ազատությունը, գտնել աշխատանք և ապրել լիարժեք:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ մի քանի ակտիվիստ Նելիին այցելության է գնացել: Մեզ հետ զրույցում ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը հաստատեց այս տեղեկությունը՝ հավելելով, որ այցելության նպատակը զուտ նրա որպիսությամբ հետաքրքրվելն է եղել. «Գործից չեն խոսել: Նրա վիճակը լավ էր: Համենայնդեպս, արտաքին տեսքից այդպես էր երևում, առողջական խնդիրներ, կարծես, չուներ»:

Հետագայում կայանալիք ակցիաներին կմասնակցի արդյոք Նելին, թե` ոչ, մեր զրուցակիցը դժվարացավ կանխատեսել՝ նշելով, որ այդ մասին դեռևս չեն խոսել:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ հատուկ ջոկատայինները վնասազերծել են Հայաստանում մի շարք ծանր հանցագործություններ անելու մտադրություն ունեցող հանցավոր խմբավորման: Հետագայում նրանց կազմում, ըստ ԱԱԾ-ի, հայտնվեցին մի շարք ազատամարտիկներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ակտիվիստներ, տարբեր շրջանների բնակիչներ: Նրանցից ոմանք արդեն ստորագրությամբ ազատ են արձակվում:




Լրահոս