ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բնակարանի՝ Չարենցի 70 շենքի վերաբերյալ բավական հետաքրքիր փաստեր են ի հայտ գալիս. պարզվում է, որ վարչապետի տան հասցեում գրանցված է «Լույս» բարեգործական հիմնադրամը, որի հիմնադիրները Սերժ եւ Տիգրան Սարգսյաններն են: Ավելին, տարիներ առաջ, երբ վարչապետին հարց էր ուղղվել այս մասին, նա խոստովանել էր, որ «Լույս» հիմնադրամը գրանցված է իր տան հասցեում, բայց առաջիկայում կունենա սեփական հասցե. հիմա հիմնադրամը գործում է Հյուսիսային պողոտայի 10/8 հասցեում: Ի դեպ, Չարենցի 70 հասցեի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին նաեւ մեկ այլ հետաքրքիր փաստ է հայտնի դարձել. 2010թ. օգոստոսի 5-ին կառավարությունը որոշում է ընդունել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ Ստոկհոլմում սովորող Նորայր Հակոբյանին: Իսկ Նորայր Հակոբյանը, պարզվում է, վարչապետի հարեւանն է. նա բնակվում է Չարենցի 70 հասցեի 94 բնակարանում: Ահա ինչպիսի «գիտելիքահեն» գործունեություն է ծավալում վարչապետը: Հիշեցնենք, որ օֆշորային գոտում Տիգրան Սարգսյանի ունեցվածքի մի մասն էլ նույն հասցեում է գրանցված:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՍՑԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ