«Մամայիս արև, քո արև՝ չեմ ուզում». Նովոն ոտատեղ է փնտրում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Եթե սահմանադրական հանրաքվեից հետո ՀՀԿ ֆրակցիայի օդիոզ խավը դեռ որոշ հույսեր փայփայում էր, որ հնարավոր է հաջորդ ԱԺ-ում ոտատեղ ունենա, ապա Սերժ Սարգսյանի ելույթից հետո «բրոունյան շարժման» մեջ է հայտնվել եւ «կդառնա՞ք պատգամավոր» հարցին օդիոզ պատասխաններ է «տալիս»: Ի պատասխան այդ հարցին` Նովոն ահավոր մեծ չարությամբ ոտից գլուխ չափեց մեզ, լուռ մտավ ԱԺ դահլիճ: Յուր անճար սրտին հանց մխիթարանք Մխիթարյան Արմենն ասաց. «Մամայիս արեւ, քո արեւ՝ չեմ ուզում»: Ապա իր «չուզելը» պատճառաբանեց նրանով, որ «առաջներում» ինքը գոնե մի բան անում էր Աֆղանստանում կռված տղերքի համար, հիմա ոչ օգնող կա, ոչ բան: «Համ էլ թող ջահելները գան»,- վերագտավ պատասխանը:

Կիլիկիա Հակոբ. Դուք է՞լ եք անմխիթար Արմենի նման ու հիասթափված, հարցրինք Հակոբ Հակոբյանին: «Չէ, ես հիասթափված չեմ, սպասում եմ Ընտրական օրենսգրքի ընդունմանը, տեսնենք ինչպես կլինի»: Սպասում եք, թե «ի՜նքը որոշի»: «Ոչ, ես նորմալ աշխատել եմ, հիմա էլ սպասում եմ ԸՕ-ին, որը նաեւ ռեյտինգային քվեարկություն է նախատեսում»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս