Սիրիայում հրադադարի ռեժիմի սահմանումից հետո տեղի բնակիչները մոտ 5 տարի պատերազմից հետո դադարել են վախենալ փողոց դուրս գալուց, գրում է գերմանական Spiegel ամսագիրը:
«Սիրիայի մի շարք հատվածներում փողոցները կրկին լցվել են մարդկանցով: Համաձայնեցված հրադադարը միջոց է, որպեսզի վերջիններս վերադառնան իրենց նորմալ կյանքին»,-նշում է պարբերականը:
Այն մասին, որ Դամասկոսում և Հալեպում փողոցները կրկին «արթնացել» են, հայտնում են համաշխարհային գործակալությունների թղթակիցները: AFP-ի թղթակիցը նշում է, որ սիրիայի մայրաքաղաքի կենտրոնում մթնոլորտը անսովոր կերպով աշխուժացել է:
Ընդ որում, գործակալությունը նշում է, որ Սիրիայի կենտրոնում ռազմական գործողությունները շարունակվում են՝ չնայած հրադադարին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան