
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր թղթակցին հայտնի է դարձել, որ թերևս այս շաբաթվա ընթացքում, հնարավոր է անգամ՝ այսօր, պաշտոնանկ արվի Արաբկիրի ՀՀԿ-ական թաղապետ Հրայր Անտոնյանը և նրա փոխարեն թաղապետ նշանակվի Հովհաննես Վարդանյանը՝ դաշնակ Հովոն։
Վարդանյանը, որը հայտնի է Լիդեր մականունով, նախկինում աշխատել է ՀՀ ոստիկանությունում, ՌՈ-ում, Գլխավոր դատախազությունում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։