ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` զինծառայողներն արդյո՞ք կարող են տրանսպորտային միջոցներով անվճար երթեւեկել: Նրանց համար կա՞ն այնպիսի գործող կարգեր, որ հնարավոր լինի օգտվել նման միջոցներից: Եթե այո, ապա խնդրում եմ ասել, թե որ իրավական ակտով են դրանք կարգավորվում:

Զոհրապ Մարտիրոսյան (53 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ բարձրացրած հարցը կարգավորվում է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով: Ըստ այդմ՝ զինծառայողները ՀՀ տարածքում օգտվում են քաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից՝ անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից), անվճար երթեւեկելու իրավունքից:

«Իրավունքի իրազեկում»
հասարակական կազմակերպություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առաջին հայացքից թվում է, թե մեծ առավելություն է սահմանված զինծառայողների համար` թույլատրելով նրանց անվճար երթեւեկել տրանսպորտային միջոցներով: Բայց բոլորս էլ նկատում ենք, որ օր օրի շատանում է ծայրահեղության դիմած զինծառայողների թիվը, որոնց խնդիրները` հիմնականում սոցիալական, բազմաթիվ են:




Լրահոս