Ծնունդտ շնորհավոր, Սերժ: Հիշում ես 1993 թե 1994թ.-ին, երբ շրջապատդ ուզում էր Դվին հյուրանոցում ծնունդդ ճոխ նշեր, գումար չէին կարողանում հայթայթել: Այսօրվա շրջապատդ միլիարդատերեր են` ժողովրդի հաշվին: Ասա դրանց, թող արտասահմանյան բոլոր երկրներից թալանը ետ բերեն Հայաստան: Այլապես շուտով ոչ մի տեղից կոպեկ ետ չեն տալու նրանց: Սերժ, հույսդ դրել ես աշխարհի մոլորյալների վրա, որոնք ասում են` ճգնաժամը հաղթահարել ենք: Ճգնաժամը դեռ չի սկսվել, անցածը ընդամենը զգուշացում էր: Այն շուտով կսկսի ու դու Հայաստանը կտանես սննկացման, որից հետո …
Արդեն 20 տարի է անցել, բայց դու փոխանակ փոխվեիր, հասկանայիր Աստվածային ճշմարտությունը, ապավինվեիր քո Տեր Աստծուն ծառայում ես ուրիշներին և ասում` ես գիտեմ, որ նրանք վատն են, չար են, անբարոյական են, բայց եթե նրանց չծառայեմ, իշխանության չեմ ունենա: Գիտես մենակ դու ես կարողանում ուրիշներին լսել, կամ լսածդ վաճառել այլ երկրների: Այդպես էլ չկարողացար դուրս գալ օգտագործվողի կարգավիճակից: Քեզ պահել են հիմիկվա համար: Հիմա բոլորը` թե դրսից, թե ներսից, քոռ դանակներով հասնելու են վրադ: Բա հիմի ում ես ապավինելու: Իշխանություն տվողը ժողովուրդը չէ, ոչ էլ քո պատկերացրած ուժերը,ալյ մեր սուրբ Աստվածը:Եթե մինչև հիմա չես հասկացել,ետ նայիր, տես ընտրությունների արդյունքները և իրականությունը: Տերը տաիս է, Տերը վերցնում: Տերը բարձրացնում է, Տերը իջեցնում: ԵՎ այսպես Սերժ, ամեն ինչ ավարտվեց: Վաղվանից կտեսնես արագ գահավիժումդ: Զգույշ եղիր Մուբարաքին փառք չտաս:
“Այսպես է ասում Տեր Աաստվածը. ո՛վ հովիվներ, մի՞թե հովիվներն իրենք իրենց են արածացնում. չէ՞ որ հովիվները հոտերն են արածացնում: Ահա կաթը խմում էք, բուրդը հագնում, պարարտներին մորթում: Բայց իմ հոտերը չէք արածացնում. տկարացածին չէք զորացրել, հիվանդացածին չէք բժշկել, չարչարվածին չէք փայփայել, վիրավորվածին չէք փաթաթել, մոլորվածին ետ չէք դարձրել, կորածին չէք փնտրել, դիմացկունին տանջել էք: Իմ հոտերը ցրվել են, քանի որ հովիվներ չունեին, և անապատի գազաններին կեր են դարձել:Ցրվել են ու մոլորվել իմ հոտերը բոլոր լեռներով մեկ, բոլոր բարձր բլուրներով մեկ. երկրի երեսով մեկ ցրվել են իմ հոտերը: ԵՎ ոչ ոք չի փնտրել, ոչ էլ մեկը ետ է դարձրել նրանց:
ՈՒստի, հովիվնե՛ր, լսեցե՛ք Տիրոջ պատգամները. “կենդանի եմ ես,-ասում է Ամենակալ Տեր Աստվածը,-այն բանի համար, որ իմ հոտերը ավարի մատնվեցին, իմ հոտերը անապատի գազանների կեր դարձան, որովհետև հովիվներ չկային, հովիվները իմ հոտերը չփնտրեցին, հովիվները իրենք իրենց բտեցին-պարարտացրին և իմ հոտերը չարածացրին,-դրա համար էլ լսեցե՛ք, հովիվնե՛ր, Տիրոջ պատգամները: Այսպես է ասում Տեր Աստված. “Ահավասիկ ես այդ հովիվներին դեմ եմ ու հոտերս վերցնելու եմ դրանց ձեռքից, արգելելու եմ դրանց, որ արածացնեն հոտերս, և այլևս դրանք չեն արածացնելու: Փրկելու եմ հոտերս դրանց ձեռքից. այլևս նրանք կերակուր չեն լինելու դրանց համար”:”
30.06.2013թ.
ԱՐԱՐԱՏ