Հուշ ցերեկույթ` նվիրված արցախյան հերոսամարտի մասնակից, պատվավոր բժիշկ Արցախ Բունիաթյանի անմար հիշատակին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայոց նորագույն պատմության նվիրյալ զավակներից մեկի` Արցախ Բունիաթյանի ծննդյան օրն էր: Ավանի մշակույթի տան նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Հավերժի ճամփորդը» խորագիրը կրող գրական-երաժշտական հուշ ցերեկույթը, որը նվիրված էր արցախյան հերոսամարտի մասնակից, տարեգիր, գրող, պատվավոր բժիշկ Արցախ Բունիաթյանի անմար հիշատակին:

Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, Ազգային ժողովի պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Ավան վարչական շրջանի աշխատակազմը, դպրոցների և կրթամշակութային օջախների տնօրեններ, Բունիաթյան ընտանիքի անդամները, Քաշաթաղի վարչակազմը, Արցախ Բունիաթյանի մարտական ընկերները:
Կազմակերպիչները փորձել էին ամբողջականորեն ներկայացնել մարդ-բժշկին, մարդ-գրողին, մարդ–անհատին, որի կենսագրության յուրաքանչյուր էջը հայրենասիրության իսկական դաս է նոր սերնդի համար:

12784493_909997009097743_919885851_n
Ծրագրում ընդգրկված էին պատերազմական տարիների նամակները սիրելի տկնոջը`Սոնային, հատվածներ «Արյունոտ օրեր» գրքերից, որոնց ընթերցումն ընդունվեց հուզականությամբ և ջերմորեն: Իրենց ելույթներով շունչ ու կրակոտ ոգի էին տալիս «Հրաշամանուկ» բեմարվեստի ստուդիան և «Վերադարձ» ազգագրական-երգի պարի համույթը:

12781968_909996945764416_1455260821_n

Մեծարման այս անկեղծ միջոցառումը եզրափակվեց ելույթներով, իսկ ելույթ ունեցան.
Արցախ Բունիաթյանի մարտական ընկեր Սարգիս Հացպանյանը: Միասին մարտական ուղի անցած գնդապետ Աիդա Սերոբյանը, ով ՀՀ պաշտպանության նախարարի կողմից Արցախ Բունիաթյանին հետմահու հանձնեց «Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի» մեդալ:

12721713_909996952431082_1916091579_n
Ելույթ ունեցավ նաև Բերձորի հոգևոր հովիվ, վարդապետ Աթանաս Մովսիսյանը:
Իսկ Բերձորի վարչակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ մի քանի ամսից շահագործման հանձնվող նոր հիվանդանոցը անվանակոչվելու է Արցախ Բունիաթյանի անունով:
Ելույթները և միջոցառումը եզրափակվեց Արցախ Բունիաթյանի եղբոր Վոլոդյա Բունիաթյանի շնորհակալական խոսքով:
Բունիաթյան ընտանիքի կողմից ներկաներին որպես նվեր տրվեցին նրա մահվանից հետո լույս տեսած վերջին գիրքը` «Հուշագրությունը»։

12822260_909996985764412_922406218_n




Լրահոս