ՀԷՑ-ից 95 միլիոն հափշտակած բարձրաստիճան աշխատակիցը փորձել է խորամանկորեն ազատության մեջ հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել են «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի իրացման տնօրենի նախկին տեղակալ Արսեն Գաբրիելյանը եւ բաժնի նախկին պետ Ռուդիկ Պիվազյանը՝ շուրջ 95 միլիոն առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով: «Ժողովուրդ»-ին երեկ ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ նշված անձանց արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել:

Սակայն նկատենք, որ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ՀէՑ-ի նախկին աշխատակիցներից ձերբակալված անձանցից մեկը փորձել է առողջական վիճակի վատթարացման հնարավոր սցենար առաջ քաշել` կալանքի մեղադրանքից խուսափելու համար, սակայն համապատասխան ստուգումից եւ բուժօգնությունից հետո նրան մեղադրանք է առաջադրվել:




Լրահոս