
Հուլիսի 3-ին՝ ժամը 10.22-ին, տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց քշվել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի 40-րդ փողոցի թիվ 42 շենքի 6/1 տան տանիքը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ ուժեղ քամուց քշվել են Զովունի գյուղի թիվ 42 շենքի տաիքի մետաղյա թիթեղները և ազբոշիֆրերը՝ 80 քմ, ինչպես նաև Ռ.Բաղդասարյանի անվան դպրոցի մարզասրահի տանիքի մետաղյա թիթեղները՝ 30 քմ: