Բարդեցված վարժությունով կներկայանամ նաև աշխարհի գավաթի խաղարկությունում. Հարություն Մերդինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, նժույգթափեր Հայաստանի չեմպիոն Հարություն Մերդինյանն աշխարհի գավաթի խաղարկությանը կներկայանա արդեն բարդեցված վարժությունով:

«Հայաստանի առաջնությունում հանդես եկա արդեն բարդեցրած վարժությունով: Գլազգոյում կայացած աշխարհի առաջնությունից հետո արդեն երեք տասնորդական բարդացրել եմ: Նույն բարդությամբ հանդես կգամ նաև աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ: Վարժությունը բարդացնելու էլի տեղ ունեմ, սակայն իմ խնդիրը՝ վարժությունն ավելի հանգիստ անելու մեջ է: Աշխարհի գավաթում և Եվրոպայի առաջնությունից հետո կհասկանանք, թե ինչ գնահատականներ կստանամ: Այնուհետ ավելի կհստականա թե Օլիմպիական խաղերին, որ վարժությունը կանեմ»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Մերդինյանը:

Մարմնամարզության Հայաստանի առաջնության նժույգթափեր վարժությունում բացարձակ արդյունքով առաջին տեղում Հարություն Մերդինյանն է (15,8 միավոր): Նրան հաջորդում են Արթուր Դավթյանը (14,7 միավոր) և Վիգեն Խաչատրյանը (13,833 միավոր):

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս