ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբեւէ մտածե՞լ եք, թե իշխանություններն ինչպես են ծախսում ՀՀ պետական բյուջեի միջոցները: Օրինակ` 2012թ. պետբյուջեում «սոցիալական նպաստներ եւ կենսաթոշակներ» հոդվածով ծրագրվել է ծախսել մոտ 301 մլրդ դրամ, բայց փաստացի ծախսվել է ավելի քիչ` 288.5 մլրդ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ծրագրվածից քիչ են ծախսվել նաեւ պաշտպանության, կրթության համար նախատեսված գումարները: Իսկ ահա ոչ այնքան կարեւոր ոլորտներում, ընդհակառակը, ծախսվել է ավելի մեծ գումար, քան նախատեսված է եղել ի սկզբանե: Այսպես` հասարակական կազմակերպություններին նվիրատվության տեսքով կառավարությունը սկզբում նախատեսել է տալ 2.6 մլրդ, բայց հետո նվիրաբերվել է ավելի շատ գումար` 2.7 մլրդ: Իսկ ոչ պետական կազմակերպություններին էլ կառավարությունը սկզբում որոշել է տալ 1.2 մլրդ դրամի սուբսիդիա, ու տարեվերջին պարզվել է, որ այդ նպատակով ծախսվել է 3.5 մլրդ: Եվ այսպես շարունակ:




Լրահոս