ԿՌԻՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Ամրոց» ռեստորանային համալիրի դիմաց «կռիվ կինո» հիշեցնող վիճաբանություն է տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հրազդանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանն ասաց, որ վիճաբանողները եղել են Հրազդան քաղաքի բնակիչներ Մհեր Աբելյանն եւ Աշոտ Խաչատրյանը: «Մհեր Աբելյանը Աշոտ Խաչատրյանի փեսան է: Մհերը բաժանված է Աշոտի քրոջից, եւ այդ կենցաղային հարցերի շուրջ էլ նրանք վիճաբանել են: Խաչատրյանն իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է Նվերի մեքենային եւ մարմնական վնասվածքներ հասցրել»,-նշեց Հրազդանի ոստիկանապետը: «Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ Աշոտ Խաչատրյանը նույն օրը՝ ժամը 12:35-ին, մեղայականով ներկայացել է ոստիկանություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելը):




Լրահոս