ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ ինքնասիրությունը չի ների, որ իմ ղեկավարած կառույցից որեւէ մեկը որեւէ բան գողանա կամ իմ գիտությամբ հիմնարկը թալանի, ուղղակի չեմ թողնի: Որ պահին ես զգամ, որ կարող է լինել արտոնյալ բաժանորդ, ես դիմում կտամ, դուրս կգամ, ո՞նց թողնես, որ ինչ-որ մեկը քեզնից բան տանի»:

Վարդան Հարությունյան «ԳԱԼԱ»

Անշուշտ, «Հայռուսգազարդ»-ի տնօրեն Վարդան Հարությունյանը ոչ մի դեպքում չպետք է թույլ տա, որ իր ղեկավարած հիմնարկից մեկը մի բան տանի, քանի որ այս երկրում գողանալ կարելի է միայն ժողովրդից, թալանել կարելի է միայն ժողովրդին, եւ նման գողության կամ թալանի համար վարդանհարությունյանների եւ իր նմանների ինքնասիրությունը ներում է: Նաեւ գերշահույթներ ունեցող ընկերության տնօրենի ինքնասիրությունը ներում էր հրապարակավ «լաց լինել» եւ ասել, թե «Հայռուսգազարդ»-ը վնասով է աշխատում, ուստի պետք է այդ «վնասները» փոխհատուցել՝ ժողովրդից քերելով եւ էլ ավելի սնանկացնելով:




Լրահոս