ԼՂՀ առողջապահության նախարարը համապատասխան ցուցումներ է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի հետ այցելել է «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ:

ԼՂՀ ԱՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախարարը ծանոթացել է բուժհիմնարկում տիրող իրավիճակին:

Այցելության ընթացքում քննարկվել են ավտոտրանսպորտային պարկի համալրման, շենքային պայմանների բարելավման, ինչպես նաև կադրային քաղաքականության հետ կապված հարցեր:

Նախարար Աթայանը բարձր գնահատելով Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի աշխատողների ծանր աշխատանքը` վերջին թեժ օրերին համագործակցությունը պաշտպանության բանակի հետ, իր երախտիքի խոսքն է ուղղել մասնագետներին և պարտավորեցրել շարունակել աշխատանքները առավել բարձր ոգով:

Այնուհետև նախարարն այցելել է առողջապահության նախարարության բժշկական պահեստ, տեղում ծանոթացել առկա գույքի, բժշկական պարագաների և դեղորայքի պաշարներին, տվել համապատասխան ցուցումներ վերջիններս նպատակային օգտագործելու ուղղությամբ:




Լրահոս