Հացատանը օձ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 25-ին, ժամը 20.26-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արտագես գյուղի 2-րդ փողոցի տներից մեկին կից հացատանը օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:




Լրահոս