ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անշուշտ, դա մեզ համար հսկայական թիվ է եւ շատ մտահոգիչ: Բայց որքանո՞վ են մեր լրատվամիջոցները խնդիրը ճիշտ ներկայացնում: Անվերջ խոսում են՝ բոլորը մեկնեցի՜ն, երկիրը հայաթափվե՜ց»:

Գագիկ Եգանյան «Հայոց աշխարհ»

Բա որ մեկնում են, երկիրն էլ հայաթափվում է, ի՞նչ անեն, չխոսե՞ն: Այդ մասին չխոսողներն առանց այն էլ շատ են՝ հանձինս Գագիկ Եգանյանի եւ իշխանության այլ ներկայացուցիչների, որոնք, ամերիկյան ժպիտները դեմքներին, համառորեն լռում են այն հարցերի շուրջ, որոնց պատասխանները տալ չեն կարող, քանի որ իրենք են հեղինակները, մեղավորները: Իրենք իրենց գործն են անում, Եգանյանն էլ իր գործն է անում՝ ներկայացնելով «ապահով Հայաստանը», իսկ անապահովությունն ապացուցող հանգամանքները վերագրելով լրատվամիջոցներին: Հարմար դիրքորոշում է:




Լրահոս