Շվեդիան օգնություն է առաջարկել Ուկրաինային «Եվրատեսիլ-2017»-ի անցկացման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեդիայի մշակույթի նախարար Ալիս Բա Քունքեն ուկրաինացի իր գործընկեր Եվգենի Նիշչուկի հետ զրույցի ժամանակ օգնություն է առաջարկել «Եվրատեսիլ-2017»-ի անցկացման համար, փոխանցում է Vzglyad-ը:

«Շվեդիայի մշակույթի նախարարը ևս մեկ անգամ շնորհավորել է Ուկրաինային հաղթանակի կապակցությամբ և համակողմանի օգնություն առաջարկել մրցույթը համապատասխան մակարդակով անցկացնելու համար, որը հաջորդ տարի կկայանա Ուկրաինայում»,- ասվում է Ուկրաինայի մշակույթի նախարարության կայքում:

Երկուշաբթի օրը Ուկրաինայի 6 քաղաքների քաղաքապետեր ցանկություն են հայտնվել անցկացնելու «Եվրատեսիլ-2017»-ը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ստոկհոլմում կայացավ «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլը, որին հաղթանակ տարավ Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան, ով ներկայացնում էր 1944թ. Ղրիմի թաթարների արտաքսման մասին երգը:




Լրահոս