«Այս բախումը հաղթող չի ունենալու». Լվովում հայկական համայնքի ղեկավարը հանդիպել է ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լվովում իրավիճակը հանգիստ է, ոչ մի լարվածություն չկա: Այս մասին «Արմենպրես»­ի հետ զրույցում նշեց Ուկրաինայի Լվով քաղաքի հայկական համայնքի նախագահ Նիկոլայ Քոչարյանը: «Ոչ մի լարվածություն չկա, իրավիճակն այս պահին հանգիստ է: Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը, տեղի հայ համայնքի ղեկավարությունն ակտիվ աշխատում են, բարդություններ չկան»,­ասաց Նիկոլայ Քոչարյանը: Նա տեղեկացրեց, որ մշտական կապի մեջ են իրավապահ մարմինների հետ, անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվում: Նիկոլայ Քոչարյանը նշեց, որ կապի մեջ են Լվովում Ադրբեջանի համայնքի ղեկավարության հետ: Փորձ է արվում իրավիճակը հանդարտեցնել:

«Ասացինք` եկեք էմոցիաները դնենք մի կողմ և իրավիճակը հանդարտեցնենք, այս բախումը հաղթող չի ունենալու»,-­հավելեց Նիկոլայ Քոչարյանը:

Ուկրաինական Լվով քաղաքում մայիսի 12­1-5­ն ընթացող Եվրոպայի քունգ­ֆուի առաջնությանժամանակ ադրբեջանական հավաքականի մարզիկները ներխուժել են ռինգ և փորձելհաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ՝ հարձակվելովՀայաստանի հավաքականի անդամների վրա: Հայ և ադրբեջանցի մարզիկների միջև ընթացողմենամարտերից մեկի վերջում, երբ ակնհայտ էր արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանիհաղթանակը, Ադրբեջանի թիմի մարտավկան փորձել է հարվածել մեր մարզիկին:

Ադրբեջանցիները նույնիսկ հարվածել են Եվրոպայի քունգ­ֆուի ֆեդերացիայի նախագահՆիկոլայ Մատուլյովսկուն, ով փորձել է մարմնով փակել արցախցի մարզիկին: Ստեղծվածիրարանցմանն ու ծեծկռտուքին միջամտել են ոստիկանության աշխատակիցները և սաստելանկարգություն հրահրած ադրբեջանցիներին: Ադրբեջանական թիմը նկատողություն է ստացելու որակազրկվել: Ի դեպ, հարձակման ենթարկված արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմիժամանակ ադրբեջանական բանակի 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայողՄարատ Պետրոսյանի եղբայրն է: Մայիսի 16­ին միջադեպը կրկնվել է տեղի հայերի և ադրբեջանցիների միջև




Լրահոս