Հարավային Օսիայում ռուս սպաների տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը. 6 զոհ կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարավային Օսիայում լեռնային ճանապարհի վրա տեղի ունեցած ավտովթարի զոհ է դարձել 6 ռուս սպա, ևս 16-ը վնասվածքներ են ստացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Զինծառայողներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը Ցխինվալ-Կանչավետի ավտոճանապարհին:

ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունում հայտնել են, որ սպաները մեկնում էին հավաքի: «Տուժածներին տեղափոխել են Ցխինվալի հիվանդանոց, նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում»,-ասվում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ռազմական գերատեսչությունը հստակեցնում է, որ վթարի պատճառը արգելակների խափանումն է եղել:




Լրահոս