Փակ շուկան՝ ներսից եվ դրսից (Տեսանյութ, ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Շինարարական աշխատանքների ընթացքում այստեղ նոր կոյուղի գցվեց, ինչի համար շուկայի հարակից տարածքի բնակիչները շատ շնորհակալ են, դա տարածքի մաքրության խնդիր է լուծում, նախկինն արդեն բանի պետք չէր”,- “Փակ շուկայի” մոտակայքում, որտեղ դեռ շինարարական աշխատանքներն ընթանում են, aravot .am-ի հետ զրույցում ասաց տարածքի բնակիչներից մեկը: Մեկ այլ բնակիչ՝ Արտաշեսը, միացավ մեր զրույցին՝ իր զայրույթն արտահայտելով ընդդեմ այն քաղաքացիների, ովքեր բողոքում են շուկայի վերանորոգման դեմ. “Նայեք, խնդրեմ, որ տարիներ առաջ շուկայի էն ձախ կողմի ֆասադային պատը քանդեցին ու հացի փուռ բացեցին, մեկը չեղավ ասեր՝ էս ի՞նչ եք անում, ինչի՞ եք հուշարձանը քանդում: 
Հիմա, որ հուշարձանն 90 տոկոսով պահպանվել ա ու դրան գումարած, որ լիքն աշխատատեղեր են բացվելու, մարդիկ դուրս են եկել ու բողոքում են: Մի հարցնող լինի՝ ո՞ւր էիք, երբ պետք էր բողոքելե: Հիշեցնենք, որ շուկայի սեփականատերը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ քանդվել է անգամ ֆասադային պատը, որի վրա գրված էր շուկայի ճարտարապետի՝ Գրիգոր Աղաբաբյանի անունը: Այսօր մեր տեսախցիկը ֆիքսեց, որ այդ ֆասադային պատը պահպանված է: Շուկայի մուտքի չուգունե դարպասը նույնպես իր տեղում էր, մինչդեռ խոսակցություններ էին շրջանառվում, որ այն եւս տեղափոխվել է: Բավականին քարեր, որոնք ժամանակի ընթացքում ընկել էին, նույնպես վերականգնվում են: Վերականգնվում է նաեւ շուկայի դրսի պատերի վերեւի հատվածով անցնող քարե “կարնիզը”: Շուկայի ներսում մեր տեսախցիկը նույնպես բավականին հետաքրքիր կադրեր ֆիքսեց՝ առանձնացված, գեղեցիկ կահավորված մասնաբաժիններ՝ նախատեսված մրգերի եւ բանջարեղենների համար, ժամանակակից սանհանգույցներ, ավտոկանգառ: 
Մանրամասները՝  տեսանյութում 




Լրահոս