Քաղաքացուն տրվել է հոգեբուժարանից դուրս գրման եզրակացություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոգեկան խնդիրներ ունեցող Արտակ Սիմոնյանը (անուն-ազգանունը փոխված է) “Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ-ում պատիժը կրելուց հետո դատարանի որոշմամբ տեղափոխվել էր ՀՀ ԱՆ “Հոգեբուժական բժշկական կենտրոն” ՓԲԸ Նորքի կլինիկայի ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք` հարկադիր բուժում ստանալու նպատակով:
Ինչպես հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի ծառայությունից, թեեւ Ա. Սիմոնյանին բուժող բժիշկը վերջինիս առողջկան վիճակը գնահատել էր դրական եւ դիմել էր հարկադրական բուժման վերանայման միջգերատեսչական հանձնաժողովին, որպեսզի վերջինս համապատասխան բուժզննում անցկացնի եւ դուրս գրման վերաբերյալ եզրակացություն ներկայացնի, Արտակ Սիմոնյանը շարունակում էր գտնվել հոգեբուժարանում, քանի որ դուրս գրման միջնորդությունը հանձնաժողովի կողմից մերժվում էր:
Ա. Սիմոնյանի մայրը վերջերս դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, որի միջամտության արդյունքում հարկադրական բուժման վերանայման միջգերատեսչական հանձնաժողովում Արտակ Սիմոնյանն անցել է բուժզննում եւ տրված եզրակացության հիման վրա ենթակա է դուրս գրման:




Լրահոս