Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների համագործակցության ծրագրի շրջանակում ԼՂՀ Շահումյանի շրջանի պատվիրակությունը վարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանի, աշխատակազմի ներկայացուցիչների և արցախյան պատվիրակության հանդիպման ժամանակ հյուրերը շնորհակալություն են հայտնել ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ԼՂՀ շրջաններին, այդ թվում նաև Շահումյանին ցուցաբերած համակողմանի աջակցության համար:
Կողմերը քննարկել են նաև այլ ուղղություններով հնարավոր համագործակցության հեռանկարները: Այնուհետ հյուրերը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանի ուղեկցությամբ շրջել են վարչական շրջանում, այցելել Շուշիի ազատագրման հուշարձան և ծաղիկներ խոնարհել: