Այսօր 84 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, հայ անվանի սիրված դերասան, Սոս Սարգսյանը:
Armlur .am-ը ցավակցում է Սոս Սարգսյանի ընտանիքին և հարազատներին:
Սոս Արտաշեսի Սարգսյանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտԻ ռեկտորն է, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։ Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` Նվագախմբի տղաները‚ Եռանկյունի‚ Մենք ենք, մեր սարերըե, Նահապետ‚ Խաթաբալա, Ձորի Միրո, Սոլյարիս, Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու ,Սոլյարիսե), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի Առանց ընտանիքի), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պուշկինի Միխայլո Լոմոնոսով) դերերը։