Կիեվում ձերբակալել են օրենքով գող Օնիկ-Գադի Կալոյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կիեւի Բեսարաբսկայա հրապարակում Ուկրաինայի ՆԳՆ աշխատակիցները “Սոկոլ” հատուկ ջոկատի աջակցությամբ ձերբակալել են 37-ամյա “օրենքով գող” Գադի Կալոյանին (մականունը՝ “Գարրի Կալլո”), որը քրեական միջավայրում առավել հայտնի է որպես Օնիկ: Նրա հետ ձերբակալել են նաեւ նրա թիկնապահին՝ Զոհրաբ Օզմանյանին:
Ուկրաինայի ՆԳՆ կողմից որոշում է կայացվել դեպորտի ենթարկել օրենքով գողին`3 տարի ժամկետով արգելք դնելով Ուկրաինա նրա մուտք գործելու թույլտվության վրա: Երեկոյան չվերթով Օնիկն արդեն մեկնել է Մերձբալթիկա: Հայաստանի քաղաքացի հանդիսացող, ազգությամբ եզդի Գադի Կալոյանը Մոսկվայում անցյալ տարվա հուլիսի 12-ին Դեդ Հասանի կողմից թագադրվել էր որպես “օրենքով գող”: 




Լրահոս