Բացահայտվել է Ստեփանավանում 43–ամյա տղամարդու սպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության աշխատակիցները բացահայտել են հոկտեմբերի 16-ին Ստեփանավանում 1970 թ. ծնված Արա Հախվերդյանի սպանությունը, այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանության Ստեփանավանի և Լոռու մարզի քննչական բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 00.00-ի սահմաններում, Արևելյան փողոցի 6 շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, 1989 թ. ծնված Արեն Հարությունյանը դանակով հարվածել է Ա. Հախվերդյանին և սպանել նրան:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Արեն Հարությունյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս