Միջխորհրդարանական պատվիրակությունները, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ստորագրած նոր կարգի համաձայն, պետք է վերակազմավորվեն: Այսինքն՝ ԱԺ խմբակցությունները պետք է նորից առաջադրեն իրենց պատգամավորներին: Ահա այստեղ լուրջ խնդիր է հասունանում: Հիշո՞ւմ եք՝ ԱԺ պատգամավոր Ալիկ Արզումանյանը ժամանակին հայտարարեց, թե ինքը, դե յուրե մնալով «Ժառանգություն» խմբակցության կազմում, չի ներկայացնում նրանց: ՀԱԿ-ում էլ, թեեւ ոչ պաշտոնապես, բայց Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը, ըստ էության, խզել են իրենց կապերը խմբակցության հետ. 2013թ. հունվար-փետրվարից սկսած՝ չեն մասնակցում անգամ խմբակցության նիստերին: Հիմա ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարները կարող են նրանց չներկայացնել միջխորհրդարանական պատվիրակությունների կազմում` «պատժելով» երբեմնի սիրելի գործընկերներին: Իսկ թե որքանով կտխրեն պատգամավորները գործուղումներին չմասնակցելու համար, ժամանակը ցույց կտա:
Այնուամենայնիվ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, թե առաջիկայում պարզ կդառնա Արզումանյանի հետ իրենց հնարավոր համագործակցության հարցը: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, թե իրենք պատվիրակությունների կազմավորման հարցը դեռ չեն քննարկել:
ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՌԻՎ Է ԳՑԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ «ՏԱՆԸ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ