Ինչպես հայտնի է`այս գիշեր ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով հրազենային վիրավորում ստացած «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանին եւ նրա որդուն՝ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մաս 1-ին կետով և 235-րդ 3-րդ մասով:
Քիչ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Արամ Մանուկյանին կալանավորելու միջնորդության նիստը: Նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դատարանը բավարարել է ԱԱԾ-ի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել է Արամ Մանուկյանին: