
Շոգն իր հետ տհաճություններ է բերում:Շատերը տառապում են այտուցներից, և այդ խնդիրներից է նաև մատից դուրս չեկող մատանին:
Այդ պրոցեսն անհնարին առաքելության է վերածվում:
Մատանին դուրս բերելու հաջորդականությունը.
1. Վերցրեք ատամի թելն ու կտրեք մոտ 75 սմ: Դրեք այն մատանու վրա և բուլավկայի օգնությամբ հրեք մատանու տակ: Զգուշորեն անցկացրեք թելը մատանու տակով: Ձեռքի կողմից թողեք մոտ 15 սմ, իսկ մատների կողմից՝ 60 սմ:
2. Պահեք թելը ձեռքի կողմից, փաթաթեք այն մատների կողմից որքան հնարավոր է մոտ մատներին: Թելի ծայրին ոչ մեծ հանգույց արեք:
3. Վերցրեք թելի մյուս ծայրն ու դանդաղ սկսեք քանդել: Եվ կտեսնեք, թե ինչպես է մատանին սկսում շարժվել: