Չեչնիայի մայրաքաղաքում ուժեղ փոթորիկի հետևանքով 11-ամյա աղջիկ է մահացել. ճանապարհների որոշ հատվածներ հայտնվել են ջրի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի լույս գիշերը Գրոզնի քաղաքում փոթորիկը տասնյակ շենքեր է վնասել: BBC-ի ռուսական ծառայությունը, հղում անելով Չեչնիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը, հայտնում է 11-ամյա բնակչի մահվան մասին: Նա հայտնվել է սեփական տան փլված պատի տակ:

Մեկ տղամարդ այժմ գտնվում է հիվանդանոցում: Քաղաքի մի մասը մնացել է առանց գազի, ջրի և լույսի: Ուժեղ քամու հետևանքով տապալվել են ծառեր, գովազդային վահանակներ, սյուներ, ճանապարհների որոշ հատվածներ հայտնվել են ջրի տակ:

Գրոզնիի քաղաքապետ Մուսլիմ Խուչիևը քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել:

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ կիրակի օրը Չեչնիայում կշարունակվեն անձրևները, որոնք կուղեկցվեն կարկուտով և ուժեղ քամիով:




Լրահոս