
Հոկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Զալբերգին։
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակն ու հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների պատկերը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Կողմերը վերահաստատել են հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացառումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին ու փոխվստահության վերականգման միջոցներին միջազգային հանրության աջակցության անհրաժեշտությունը։
ՀՀ պաշտպանության նախարարն ու Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչը կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ, քննարկեցին պաշտպանության և անվտանգության բնագավառներում Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության հեռանկարները։