Վարդան Ղուկասյանը ընտրություններում ստացած իր ձայները նվիրել է՝ կիսելով երկու մասի. «Իրատես»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Սլաբոդկա» թաղամասի իր ձայները, որ մոտ չորս հազար էին, «հալալ» կիսել է երկու մասի՝ երկու հազարը «Վերածնված Հայաստանին», որի ավագանու ցուցակում հարազատ փեսան էր, մյուս երկու հազարը չի տվել ԲՀԿ-ին, ինչը նախօրոք խոստացել էր Հովիկ Արգամիչին, տվել է «Համախմբում» կուսակցությանը։ «Քոչարյանին խոսք եմ տվե, չեմ կրնա ձեզի տալ ներող»,- ասել է Վարղան Ղուկասյանը ԲՀԿ-ին։ Ասում են նաև, թե «Համախմբում»-ի հիմնական ձայները եղել են հենց դրանք»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս