
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի, եկամուտների հայտարարագիրը, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նա որպես անշարժ գույք ունի 5 առանձնատուն, 7 հողամաս, 2 հասարակական նշանակության շինություն, իսկ նրան պատկանող շարժական գույքը մեկն է՝ Nissan Altima 2.5 տեսակի ավտոմեքենա։
Մշակույթի նախարարը 120 միլիոն դրամ էլ փոխառություն է հանձնել (որը սովորաբար ավանդի տեսքով է լինում)։ Պաշտոնը ստանալու օրվա դրությամբ Արմեն Ամիրյանն ունեցել է 12 մլն դրամ եւ 45 հազար ԱՄՆ դոլար։
Մինչ նախարար նշանակվելը նա եկամուտ է ստացել աշխատավարձից՝ մոտ 3 միլիոն դրամ, 526 հազար դրամ՝ վարձակալության դիմաց ստացած վճարից, իսկ մեկ այլ տարածք վարձակալությամբ հանձնելով նա ստացել է 135 հազար ԱՄՆ դոլար եկամուտ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: