«Սասնա ծռեր» խմբավորման անդամներից 12-ի մեղադրաքները խստացվել են:
ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Լուսինե Հակոբյանը նշեց, որ խստացվել է նաև Գագիկ Եղիազարյանի մեղադրանքը: Նրան առաջադրվել է նոր մեղադրանքՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի համաձայն՝ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը:
Հիշեցնենք, որ Գագիկ Եղիազարյանն արդեն իսկ մեղադրվում էր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով. այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Լուսանկարը՝ hetq.am-ի