Պուտինը մարդասպան և ԿԳԲ-ի գործակալ է. Ջոն Մաքքեյն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արիզոնա նահանգի սենատոր Ջոն Մաքքեյնը հույս է հայտնել, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կհետևի խորհուրդներին և Ռուսաստանի հանդեպ քաղաքականություն վարի ուժի տեսանյկունից: Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը:

Մաքքեյնը հայտարարել է, որ չգիտի՝ ինչ անել ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի ազդեցության փորձերի մասին ԿՀՎ զեկույցի հարցում Թրամփի դիրքորոշման հետ:

«Ես չգիտեմ՝ ինչ անել դրա հետ, քանի որ հասկանալի է, որ Ռուսաստանը միջամտել է: Նա միջամտել է այդ քարոզարշավին»,-ասել է սենատորը:

Նա նաև հայտնել է Ռուսաստանի վրա ազդեցության համար հատուկ հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին:

«Վլադիմիր Պուտինը մարդասպան է, ԿԳԲ-ի գործակալ: Եկեք իրերն իրենց անունով կոչենք»,-ասել է Մաքքեյնը:




Լրահոս