Գուրգեն Արսենյանի որդին իրեն մեղավոր ճանաչեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու` Գուրգեն Արսենյանի մասնակցությամբ այս տարվա ապրիլի 17-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ գործով առաջին դատական նիստը:

Դատական նիստի մեկնարկին ամբաստանյալներ Գուրգեն Արսենյանը, Արմեն Ներսիսյանը եւ Գուրգեն Գրիգորյանը միջնորդեցին արագացված դատական քննություն անցկացնել: Նրանք իրենց առաջադրված մեղադրանքներն ընդունեցին եւ իրենց մեղավոր ճանաչեցին: Դատախազը ժամանակ խնդրեց` միջնորդության վերաբերյալ դիրքորոշում ձեւավորելու համար:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հունվարի 19-ին:

Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 17-ին մայրաքաղաքի գիշերային ակումբներից մեկում վիճաբանությունը սկսվել է կենցաղային շարժառիթով՝ երկու երիտասարդների միջեւ, որին հետագայում միացել են նաեւ նրանց ընկերները եւ հարաբերությունների պարզաբանումը շարունակվել է դրսում՝ ակումբի մոտ՝ վերաճելով խուլիգանության։ Մայիսի 16-ի դրությամբ՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ, այդ թվում Գուրգեն Արսենյանին:




Լրահոս