ՌԴ ԱԳՆ-ն՝ 2017թ. ԼՂ հարցով աշխատանքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մշտական բրիֆինգի ժամանակ պատասխանելով 2017թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարների մասին հարցին, ներկայացրել է գերատեսչության պաշտոնական դիրքորոշումը:

«Մենք շարունակում ենք զբաղվել այդ հարցով՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, քանի որ այն ամենը, ինչը կախված է մեզանից, կձեռանրկվի, որպեսզի կարգավորման գործընթացը չդադարի, այլ, հակառակը, ակտիվանա»,-ասել է Զախարովան:

Նա նաև նշել է, որ հետագայում տեղեկություններ կհաղորդվեն սպասվելիք հանդիպումների և բանակցությունների մասին:




Լրահոս