Վրաստանն ու «Գազպրոմ»-ը կրկին փորձում են համաձայնության հասնել դեպի Հայաստան գազի տարանցման շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հունվարի 10-ին հերթական հանդիպումը կանցկացնի ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի ղեկավարների հետ՝ կապված դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման հարցի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:

Այդ հանդիպումը վերջին ամսում երրորդը կդառնա:

Կալաձեի խոսքով՝ հանդիպման ժամանակ կողմերը աշխատանքներ կտանեն նոր համաձայնագրի ստորագրման շուրջ, որով կողմերը տարանցման համար նոր ֆինանսական վճարման կանցնեն կամ կպահպանեն գործարքի ներկայիս պայմանները: Ինչպես նշել է Կալաձեն՝ Վրաստանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ նոր ֆինանսական վճարման անցման դեպքում գազի տարանցման համար Վրաստանը պետք է նմանատիպ շահ ստանա՝ արտահայտված դրամական համարժեքով:




Լրահոս